Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Գործող իշխանությունը Ազգային ժողովը վերածեց ազգային ախոռի

Գործող իշխանությունը Ազգային ժողովը վերածեց ազգային ախոռի
09.07.2025 | 14:19

Ամեն օր նոր սկանդալ, ամեն օր նոր բարոյալքող տեսարան։ Մեր պետության բարձրագույն օրենսդիր մարմինը դարձել է ցածրակարգ թատրոն, որտեղ իշխանական պատգամավորները մրցում են ոչ թե օրինաստեղծ գործունեության մեջ, այլ՝ բռնության, հայհոյանքի ու քաղաքական անբարոյականության՝ սմբակների և կճղակների ցուցադրությամբ։

Եվ սա՝ միջազգային հանրության աչքի առաջ։

Եվ սա՝ մեր ժողովրդի հաշվին։

Եվ սա՝ իբր ժողովրդավարության անվան տակ։

Ամաչում եմ….

Այս իշխանությունը վաղ թե ուշ գնալու է։ Բայց խայտառակության հուշարձանը, որ կառուցում են, երկար է մնալու։ Մնալու է տեսանյութերում, մնալու է խորհրդարանի պատերին ու մնալու է յուրաքանչյուր մարդու հիշողության մեջ, ով ակնկալում էր արժանապատիվ պետություն։

Ալեքսանդր ԿՈՉՈՒԲԱԵՎ

Փաստաբան

Դիտվել է՝ 26744

Մեկնաբանություններ